Մոսկվայում միջազգային սիմպոզիումի ժամանակ Իվետա Տոնոյանը, որպես մերօրյա ֆաշիզմի դրսևորում, նշել է Արցախի հայերի բռնի տեղահանումը և մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:

Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը շեղվելով օրակարգից հանդես եկավ հակահայկական հայտարարություններով` չէի կարող դրանք անպատասխան թողնել:

Մասնավորապես խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ, որ որոնցից մեկը Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի բռնի տեղահանումը և հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության բառացիորեն ոչնչացումը։

Խոսել եմ նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության և Հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930