Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր:
Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
ՌԴ Սվերդլովի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի ԶՈՒ սպայի, ով լքել էր ծառայության վայրը, հայտնում է pravdaurfo.ru-ն՝ հղում կատարելով Ուրալի տրանսպորտի դատախազության մամլո ծառայությանը:
Հուլիսի սկզբից Իսպանիայում, որտեղ անցկացվում են մի շարք փառատոներ, ցլերը մահացու ոտնատակ են տվել 7 մարդու: Նրանցից 4-ը ստացած վնասվածքներից մահացել են անցած հանգստյան օրերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պուտինի ժամանումը ուկրաինական Ղրիմ՝ առանց ուկրաինական իշխանությունների հետ համաձայնեցնելու, մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի համար ու շարունակությունը այն իրավիճակի, որը իրացնում են ռուս զինվորականները ու նրանց վարձկանները Դոնբասում»,- գրել է Պորոշենկոն:
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2015 թվականի սկզբից կազմել է 6,68 մլրդ ԿՎտժ, ինչը 6 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (6,3 մլրդ ԿՎտժ), տեղեկացրել է Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO): Այս մասին հայտնում է Sputnik-ը:
ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու համար որոշել է պայմանագիր կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության հետ։ Այդ ընկերությունը պատրաստ է 230.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 16 շաբաթվա ընթացքում պատասխանել Սերժ Սարգսյանի առաջ քաշած հարցերին․ ի՞նչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Աստրախանում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով կոորդինացիոն կոմիտեի նիստը, հայտնում է APA-ն:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:
Ըստ Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի եզրակացության, Նազարբեկյան 48 շենքի շահագործումը պետք է դադարեցնել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հասարակությունն արդարացիորեն դժգոհում է պետական տարբեր համակարգերի գործունեությունից, իսկ դրանց արմատները դրված են Սահմանադրության մեջ. «Հասկանալի է, որ տասը տարվա մեջ երկիրը բնական զարգացում է ունեցել, և հասունացել է որոշակի փոփոխություններ իրականացնելու ժամանակը»:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը երեկ հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 74 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը ոչ բավարար գնահատելով աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք արմատավորելու համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Քանի որ նման «ամոթանքներ» տրվում են ամեն երկուշաբթի, ապա կարելի է եզրակացնել, որ «ամոթանքը» չի գործում, անհրաժեշտ է նրանց աշխատեցնելու նոր հնարներ գտնել:
Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը: Խնդիրն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:
Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:
Օգոստոսի 17-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Apple-ի iPad mini 4 պլանշետը կդառնա այդ շարքի ամենաբարակ սարքը՝ 6,1 մմ հաստությամբ: Այս մասին Twitter-ում հայտնում է @OnLeaks օգտատերը:
Երեխան հոտի միջոցով ենթագիտակցաբար զգում է, թե որ միջոցն է առավել հարմար օգտագործել։
Հեռախոսային խոսակցությունը թույլ է տալիս կրճատել ընթացիկ հարցերի քննարկումն ու լուծումը` խնայելով ոչ միայն ժամանակ, այլև գումարներ, որ ծախսվելու էին այլ երկիր կամ այլ քաղաք գնալու վրա: Սակայն գործնական հեռախոսային զրույցը որոշակի կանոններ է պարտադրում:
Օտարերկրյա գործընկերների հետ բազմաթիվ շփումները սովորական են դարձել մեր առօրյայում: Երբեմն, հատկապես, երբ խոսքը սովորական զրույցի մասին է, և այն տեղի է ունենում միջազգային տարածված լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մասնակիցները կարող են «յոլա գնալ» առանց թարգմանչի:
Մենեջմենթի և էֆեկտիվ բիզնես հարաբերությունների փորձագետ, Adizes Institute միջազգային կազմակերպության տնօրեն Իցհակ Ադիզեսն անդրադարձել է մեր ժամանակների ցավոտ խնդիրներից մեկին՝ տղամարդկանց սթրեսին:
Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և դուք կարող եք հեռացնել այն:
Սումատրայից ոչ հեռու գտնվող Սիրբերուտ կղզու բնակիչները սրում են իրենց ատամները, մարմինը զարդարում դաջվածքներով: Բացի այդ՝ նրանք իրենց տները զարդարում են սպանված կենդանիների գանգերով՝ չար ոգիներից պաշտպանվելու նպատակով:
Մրգերը թաղվել են համաձայն ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների տակ հայտնված երկրներից բերված սննդամթերքի ոչնչացման վերաբերյալ հրամանի:
Նիդեռլանդացի դեռահասը փորձել է գողանալ Իտալիայի հնագույն Պոմպեյի ավերակների կղմինդրից մի հատված, հայտնում է The Local-ը:
Կալան տանը համարվում է առույգության աղբյուր։ Այն իր տիրոջը, իսկ մեր իրականությունում՝ հատկապես տանտիրուհիներին, տալիս է պերճախոսության հնարավորություն։