Բաժիններ՝

Պուտինի այցը Ղրիմ մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմի թերակղզի մարտահրավեր է՝ ուղղված քաղաքակիրթ աշխարհին:
Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր Պորոշենկոյի Facebook-յան էջում:

«Պուտինի ժամանումը ուկրաինական Ղրիմ՝ առանց ուկրաինական իշխանությունների հետ համաձայնեցնելու, մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի համար ու շարունակությունը այն իրավիճակի, որը իրացնում են ռուս զինվորականները ու նրանց վարձկանները Դոնբասում»,- գրել է Պորոշենկոն:

«Նման ուղևորությունները նշանակում են օկուպացված ուկրաինական թերակղզու հետագա ռազմականացում ու կհանգեցնի դրա առավել մեկուսացմանը: Միայն Ուկրաինայի կազմում Ղրիմն ունի ապագա, այդ թվում՝ զբոսաշրջային»,- հավելել է Պորոշենկոն:
Հաղորդվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կայցելի Ղրիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31