
Վրաստանում ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը

Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2015 թվականի սկզբից կազմել է 6,68 մլրդ ԿՎտժ, ինչը 6 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (6,3 մլրդ ԿՎտժ), տեղեկացրել է Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO): Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Վրաստանում հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 6,83 մլրդ ԿՎտժ:
2015թ. հունվար-հուլիսին անմիջական սպառողները ստացել են 827,6 մլն ԿՎտժ էլեկտրաէներգիա, իսկ բաշխիչ ընկերությունները՝ մոտավորապես 5,28 մլրդ ԿՎտժ էլեկտրաէներգիա:
2015թ. հունվար-հուլիսին արտադրվել է 6,62 մլրդ ԿՎտժ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ ջերմաէլեկտրակայանները արտադրել են ավելի քան 1,14 մլրդ ԿՎտժ էլեկտրաէներգիա, իսկ հիդրոէլեկտրակայանները՝ 5,48 մլրդ ԿՎտժ:
2015թ. հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է մոտ 350,8 մլն ԿՎտժ, ներմուծումը՝ 566,3 մլն ԿՎտժ: