
The Daily Mirror-ը ցուցադրել է ինդոնեզական նախնադարյան ցեղի կյանքը

The Daily Mirror տաբլոիդը ներկայացրել է ֆոտոռեպորտաժ, որում ցուցադրվում է ինդոնեզական նախնադարյան մենտավայցի ցեղի կյանքը:
Սումատրայից ոչ հեռու գտնվող Սիրբերուտ կղզու բնակիչները սրում են իրենց ատամները, մարմինը զարդարում դաջվածքներով: Բացի այդ՝ նրանք իրենց տները զարդարում են սպանված կենդանիների գանգերով՝ չար ոգիներից պաշտպանվելու նպատակով:
Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի փորձագետները կարծում են, որ հենց այս ցեղն է օգնում Ինդոնեզիայի անտառներին՝ պահպանել նախաստեղծ տեսքը:
Մարդիկ զգուշորեն են վերաբերվում բնությանը:
Նրանց հիմնական սնունդն են կոկոսները, բանանները, սագոն, տարոն, միջատների թրթուրները, կապիկներն ու կրիաները: