
Բնակարանի բույսերի ու ծաղիկների նշանակությունը

Կալան տանը համարվում է առույգության աղբյուր։ Այն իր տիրոջը, իսկ մեր իրականությունում՝ հատկապես տանտիրուհիներին, տալիս է պերճախոսության հնարավորություն։ Օգնում է աշխատանքում հասնել հաջողությունների, ստեղծել կարիերա եւ արժանանալ գովասանքի։ Եթե տանն ինչ-որ մեկը տառապում է հիվանդագին եսասիրութամբ, կալան կօգնի նաև այս դեպքում։
Կիտրոն։ Այն ազդում է տրամադրության վրա։ Տանը, ուր աճում է կիտրոն, հաճախ է լսվում ծիծաղ, հազվադեպ են այդ ընտանիքի անդամներն ընկնում դեպրեսիայի մեջ։ Բացի այդ, կիտրոնն իր հետ տուն է բերում եկամուտ, երբեմն անգամ տպավորություն է ստեղծվում, թե փողերն ուղղակի երկնքից են ընկնում։