
Դեռահասը փորձել է հափշտակել Պոմպեյի ավերակների մի բեկոր՝ հանուն նոր iPhone-ի

Նիդեռլանդացի դեռահասը փորձել է գողանալ Իտալիայի հնագույն Պոմպեյի ավերակների կղմինդրից մի հատված, հայտնում է The Local-ը:
16-ամյա պատանին գողությունը իրականացրել է մոր հետ հանգստի ժամանակ: Դեռահասը փորձել է գողոնն աննկատ թաքցնել ուղեպայուսակում, սակայն նկատվել է ամերիկացի մի զբոսաշրջիկի կողմից, ով տեղի ունեցածի մասին հայտնել է ոստիկաններին:
Իրավապահները տղային ձերբակալել են զբոսաշրջային օբյեկտից դուրս գալիս: Տղան խոստովանել է, որ ցանկանում էր սալիկը վաճառել eBay-ում և այդ գումարով նոր iPhone գնել: