«Ես արդեն հոգնել եմ, որ Բենիտեսն ինձ անընդհատ փորձում է փոխել». Քարիմ Բենզեմա
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման «Ատլետիկոյի» հետ իր թիմի խաղացած ոչ ոքին: «Սա վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի մենք պարտվեցինք այս ակումբին 4:0 հաշվով: Ցավալի է, որ մենք չկարողացանք խփել երկրորդ գնդակը: Այնուամենայնիվ, այս ոչ ոքին մեզ վստահություն կհաղորդի:
«Ատլետիկոյի» դեմ միշտ էլ բարդ է խաղալ. այս թիմը շատ լավ է պաշտպանվում: Այս անգամ մենք այդպես արեցինք: Այն մասին, որ ինձ անընդհատ փոխում են, պետք է հարցնեք գլխավոր մարզչին: Ես առավելագույնս փորձում եմ օգնել թիմին:
Եթե անկեղծ, ապա ես վաղուց հոգնել եմ այս մշտական փոփոխություններից: Բայց ես կշարունակեմ ջանասիրաբար աշխատել»,- As-ի փոխանցմամբ՝ ասել է Բենզեման:
Պատրաստեց Անի Գաբուզյանը