Իշխանություններն ուշացումով արձագանքեցին ստորջրյա նավթահորերից մեկի հարթակում ծագած հրդեհին, մինչ ուժեղ ալեկոծությունը խանգարում էր ընթացող փրկարարական աշխատանքներին:
Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչում Մյունհենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում 3:4 հաշվով պարտվել է Բրեմենի «Վերդերին»:
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ,1953թ. ծնված Հովսեփ Շահումյանը 1992թ. հունիսի 13-ի երեկոյան անհետ կորել է: Հովսեփի եղբայրը՝ Սերոբ Շահումյանն ասաց, որ այդ ժամանակ, երեք օր շարունակ, ադրբեջանական զինուժը ռմբակոծում էր Կոթին: Հաշմանդամ Հովսեփը սահմանին մոտ անտառ փայտ հավաքելու է գնացել, որտեղից ադրբեջանցիները նրան առեւանգել են:
Սուպերմարկետի տեսախցիկն արձանագրել է կաշվե վերարկուն գողացողին:
Այս հյութը մեր օրգանիզմը մաքրելու յուրօրինակ միջոց է, բացի այդ, այն նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 5 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված Լիլիթ Խ.-ին:
Պորտուգալացին վստահ է, ժամանակն է, որ լոնդոնցիները հրաժարվեն գերաստղերի ստատուսից:
«Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձևավորում, ներքին և արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
2015 թ-ին Գյումրու քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում գրանցվել է ամուսնության 600 և ամուսնալուծության 144 դեպք: Սոցիալական պայմաններ ու դրա արդյունքում արտագնա աշխատանք:
Անչափահաս գողերից մեկը տանտիրուհու թոռնիկն էր:
Մադրիդի «Ռեալը» շարունակում է գլխավորել այդ աղյուսակը, որը որոշակիորեն վերանայվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերից հետո։ «Ռեալ Մադրիդի» վարկանիշային միավորները 161.057 են:
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները մեկ օրում Սիրիայում ոչնչացրել են 15 բենզատարներից բաղկացած ավտոշարասյուն ու գրեթե 100 վառելիքային ավտոցիստեռն, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում», «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աջակցություն տաքսի սերվիզներին», «Հայաստանի փոխադրողների միություն» և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Մոսկվան կարծում է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների համար, RIA Novosti-ն տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
Պայքար անօրինական միգրացիայի:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի տնային խաղում «Դարմշտադի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) հրաժարվել է պատասխանել իր ապագայի մասին հարցին: Իսպանացու գործող պայմանագրի ժամկետը Գերմանիայի չեմպիոնների հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է հրավիրվել 1948 թ. ծնված Աղասի Ն.-ն
«Գրողի ծոցը գնա իմ երկրից: Սրիկա»,- դիմելով Սաակաշվիլիին՝ ասաց Ավակովը, ինչին ի պատասխան վերջինս ասաց, թե ինքն ուկրաինացի է:
Գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզիչ Ջոնաթան Բենքսը հայտարարել է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ մատչ-ռևանշի ժամանակ ուկրաինացին ավելի շատ հարվածներ կհասցնի:
Անկարան չի կարող բավարարել Ռուսաստանի հայցը խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի փոխհատուցման վերաբերյալ:
Թուրքիան կասեցնում է Չեշմեում օլիգարխ Միխայիլ Պրոխորովին պատկանող յոթաստղանի հյուրանոցի շինարարությունը:
«Տարիներ առաջ մեզ մոտ բերեցին տղամարդու կոշիկներ և ասացին՝ մի օր հագել ենք՝ պատռվել է: Այդպես մոտ 80-ից ավելի բողոք ստացանք: Հետո պարզեցինք, որ կոշիկի կողքին գրված է՝ արևին չհագնել, անձրևին չհագնել, դրսում չհագնել, այսինքն՝ դա հանգուցյալի համար նախատեսված կոշիկ էր, որ բերել-վաճառել էին ժողովրդի վրա: Դրա համար պետք է շատ ուշադիր լինել՝ նույնիսկ թանկարժեք կոշիկ գնելիս»:
«Կարմիր գծերն ուղղակի խայտառակություն են»,- նման կարծիք այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիների և տեսախցիկների համակարգին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներկայիս ճգնաժամային պայմաններում միասնականության կոչ է արել աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ նշելով, որ այսօր դա չափազանց անհրաժեշտ է իսլամական աշխարհում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Անհայտ անձինք առևանգել են Քաթարի նվազագույնը 26 քաղաքացու Իրաքի տարածքում գտնվող անապատի որսորդական ճամբարից, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին ու ոստիկանությանը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, թե նախարարության աշխատակիցները հայտնաբերել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի արխիվը:
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի առաջատար ֆուտբոլիստ Նեյմարը չի մասնակցի Աշխարհի ակումբային առաջնության առաջին խաղերին: Բրազիլացին Տոկիոյում անհատական մարզումներ է անցկացնում:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է 2016 թվականի բանակային խաղերի համար կինոլոգների պատրաստումը եւ պահակային շների վարժեցումը: