
Ամուսնալուծությունների թիվը Գյումրիում աճել է 10 տոկոսով

Tsayg.am-ը գրում է. 2015 թ-ին Գյումրու քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում գրանցվել է ամուսնության 600 և ամուսնալուծության 144 դեպք: Սոցիալական պայմաններ ու դրա արդյունքում արտագնա աշխատանք: Սրանք հիմնական գործոններն են, որոնք բացասական ազդեցություն են ունենում ընտանիքների կազմալուծման վրա: Վերլուծությունները ցույց են տալիս` երիտասարդները նաև անհանդուրժող են դարձել, ինչն էլ հաճախ զույգերի բաժանության պատճառ է դառնում: