Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան դարձյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին

Մոսկվան կարծում է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների համար, RIA Novosti-ն տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:

«Թուրքիայի գործողությունները, իսկ որոշ հարցերում նրա անգործությունը, իրական վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ու ռուս քաղաքացիների համար»,- ասել է Մեշկովը:

Նա ընդգծել է, որ դա հիմնական պատճառն է, որով կասեցվել են Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների երկկողմ համաձայնագիրը:

Թուրքիան, իր հերթին, կարծում է, որ ռազմական սպառնալիքի իր հայտարարություններով  Ռուսաստանը միայն բարդացնում է երկու երկրների միջև հարաբերությունները, հայտնում է Reuters-ը:

«Ռուսական զինվորական տարրերը որոշ ժամանակ գործում էին այնպես, որ կարծես նրանք արձագանքում էին Թուրքիայից եկող սպառնալիքին, ինչը չափազանցություն է ու իրականության հետ ոչ մի աղերս չունի»,- հայտարարել է այսօր Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանջու Բիլգիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս