![](/banners/BeFunky-design.jpg)
Ջինա Հասփելը դարձավ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնակատար
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/931634.jpg)
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրեն Ջինա Հասփելը դարձել է գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար այն բանից հետո, երբ ապրիլի 26-ին նախկին ղեկավար Մայք Փոմպեոն հաստավեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում ԿՀՎ-ի էջում:
«Անցումային շրջանի ընթացքում ես ԿՀՎ-ի աշխատակիցներին խնդրեցի առաջվա պես կենտրոնանալ մեր կենսականորեն կարեւոր առաքելության վրա եւ, ինչպես միշտ, հնարավորինս ամեն ինչ անել՝ երկրի ղեկավարությանը հետախուզական տվյալներ մատակարարելու համար, որպեսզի Ամերիկան լինի ուժեղ ու պաշտպանված»,- մեջբերվում է հաղորդագրության մեջ Հասփելի խոսքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում առաջարկել է Ջինա Հասփելին, որը Սենատի կողմից հաստատվելու դեպքում կդառնա այդ գերատեսչության առաջին կին ղեկավարը: