Բաժիններ՝

Դիեր են հայտնաբերվել. ՀՀ ԱԻՆ

Ապրիլի 26-ին, ժամը 09:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ճամփեզրից մոտ 5մ հեռավորության վրա նկատել են տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կիրճից դուրս են բերել մոտ 30 տարեկան տղամարդու (անձի ինքնությունը չի հաջողվել պարզել) դին և մոտեցրել ավտոմեքենային:

***

Ժամը 11:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 129 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ն. Ղ.-ի (ծնված 1931թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս