Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել էր Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:
Արման Թաթոյանն անձամբ կապի մեջ էր Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Ստեփան Գրիգորյանը ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով: