Բաժիններ՝

Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերն ու կուտակումները՝ տեսանյութով. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության:

https://www.youtube.com/watch?v=1zI0m6eJTB4&feature=youtu.be

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս