«Ելք» դաշինքը կոչ է անում անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդներին

«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել այսօր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ:

««Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ միրզոյանի ձերբակալությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները և կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը: Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից», – ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30