Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Թաիլանդի մրցաշարում:
Թաիլանդի մայրաքաղաքում ընթացող «Bangkok Chess Club Open 2018» մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանն անսպասելի պարտություն կրեց:
Այժմ նա ունի 5,5 միավոր և առաջատարից ետ է մնում մեկ միավորով:
«Bangkok Open Chess Club»-ում կխաղացվի 9 տուր: