Արմեն Սարգսյանն ընդունել է Թյան Էրլունին
Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկել են տարբեր՝ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի, գիտության բնագավառներում փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: