Մեդվեդևը կարևորել է Սերժ Սարգսյանի ավանդը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման մեջ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Համոզված եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»,-նշել է ՌԴ կառավարության ղեկավարը:
«Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին»,-նշել է նա: Մեդվեդեւը նաեւ կարեւորել է Սերժ Սարգսյանի անձնական ավանդը «բարեկամական, գործընկերային ու դաշնակցային հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»: