Բաժիններ՝

«Դա չի արդարացնում ոստիկանության գործողությունները, դիմացինը աղջիկ է, պետք է հաշվի առնեին». Վալերի Օսիպյան

Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, շտապօգնության մեքենա մոտեցավ, քանի որ ոստիկանների հետ բախումների ժամանակ մի աղջկա քիթ էր վնասվել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձեց պարզել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, և աղջիկն ասաց, որ ոչ թե իրեն դիտավորյալ են հարվածել, այլ՝ անկանոն շարժումների հետևանքով՝ ինքը հարված է ստացել:

«Ասում է՝ դիտավորություն չի եղել, անկանոն է եղել, բայց դա չի արդարացնում ոստիկանության գործողությունները, դիմացինը աղջիկ է, պետք է հաշվի առնեին ու զգույշ շարժվեին: Պետք է պարզվի, թե ով է եղել այդ ոստիկանը»,- ասաց Վ. Օսիպյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս