«Վնուկովո»-ում չվերթի ուղևորներին ինքնաթիռից տարահանել են մեղուների հարձակումից հետո
«Վնուկովո»-ում մեղուներով լի բեռնարկղն ապահերմետիկացվել է մարդատար հանրանավի բեռնային հատվածամաս տեղափոխելիս, ուղեւորներին տարահանել են ինքնաթիռից:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր: «Բեռնման ժամանակ բեռնարկղը վնասվել է, եւ մեղուներն սկսել են ներթափանցել «Բոինգ 737» ինքնաթիռի ուղեւորային հատվածամաս, որը պատրաստվում էր թռիչքի «Վնուկովո»-ից Սիմֆերոպոլ: Որոշվել է ուղեւորներին տարահանել»,- ասել է աղբյուրը:
«Ռոսիա» ավիաընկերությունը պահուստային հանրանավ կտրամադրի նրանց: