«Շահել համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտների հաշվին». Սերժ Սարգսյանը` ՀՀ արտաքին քաղաքականության մասին
«Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը քաղաքական և տնտեսական առումով՝ ինչպես մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ երկրների հետ, մենք շարունակելու ենք մեր բարեկամական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև աշխարհի այս երկու մասերում մենք ունենք հետաքրքրություններ, մենք ունենք շուկաներ, այդ երկրները շատ էական նշանակություն ունեն մեր տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը:
Ըստ նրա` հուլիսի 1-ից կսկսենք իրականացնել ՀՀ-ԵՄ պայմանագրի դրույթները: Ս.Սարգսյանի խոսքով` ՀՀ-ն կշարունակի համագործակցությունը նաև ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, որովհետև ՀՀ արտաքին գաղափարախոսությունն է` շահել համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտների հաշվին, որովհետև դա անհեռանկար քաղաքականություն է: