
Փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի բերման ենթարկված քաղաքացիներին

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,
ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:
Խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար), եթե պատրաստ եք անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկված քաղաքացիներին»։