Յոթ մարդ է զոհվել, 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի բանտում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում. ABC
Յոթ կալանավորներ են զոհվել, եւս 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բանտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պատժական հիմանարկության ներկայացուցիչ Ջեֆ Թեյլոնին։
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բիշոփվիլ քաղաքի Lee Correctional Institute խիստ ռեժիմի բանտում: Ծեծկռտուքն սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան եւ, նահանգի իրավապահ մարմինների աշխատակիցների միջոցով սոսկ ապրիլի 16-ի առավոտվա դեմ է այն հաջողվել դադարեցնել:
Թեյլոնը նշել է, որ հիմնարկության անձնակազմից ոչ ոք չի տուժել: Lee Correctional Institute բանտում պահվում են 1,5 հազար կալանավորներ, որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: