Վալերի Օսիպյանն ու Դավիթ Սանասարյանն առանձնազրույց ունեցան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանին ասաց, որ 100 սմ-ով հետ տանեն ոստիկանների և ցուցարարների միջև դրված ուղեփակոցները։ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դա պրովոկացիա է։ Օսիպյանը պատասխանեց, որ որևէ պրովոկացիա չկա, ընդամենը 100 սմ-ով հետ տանելու մասին է խոսքը։

«Մենք կարողանում ենք այնպես անել, որ որևէ կոնտակտ չլինի։ Մենք այսքանի կռիվ ենք անում, սա պրովոկացիա է»,- ասաց Սանասարյանը։

Օսիպյանն էլ նկատեց, որ ինքն է պրովոկացիա անում. «Եթե դուք չլինեիք, ժողովուրդը հետ կգնար։ Ընդամենը մեկ մետր չե՞ք ուզում հետ գնալ։ Եթե անգամ հիմա հետ գնաք, ուղեփակոցները ներքև չեն իջնի, ես խոսք եմ տալիս»։

Այնուհետև Օսիպյանն ու Սանասարյանն առանձնազրույց ունեցան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30