6 ամենավատ բաղադրիչները, որոնք ավելացնում եք սուրճին

Սուրճը կարող է լավացնել տեսողությունը, օգնում է բարձրացնել տրամադրությունը, չափավոր օգտագործման դեպքում՝ դրական է ազդում սրտի առողջության վրա։  Սակայն սուրճին շատ շաքար և քիմիական բաղադրիչներ ավելացնելու դեպքում ըմպելիքը կորցնում է այս հատկությունները։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 6 ամենավատ բաղադրիչները, որոնք մարդիկ հաճախ ավելացնում են սուրճին։

Համն ուժեղացնող միջոցներ։ Պատրաստի սուրճին ավելացնում են համն ուժեղացնող միջոցներ՝ վանիլ, կարամել, դրանք մեծ քանակով շաքար և արհեստական քաղցրացնող միջոցներ են պարունակում։ Եթե ցանկանում եք սուրճին հաճելի համ հաղորդել, դրան ավելացրեք մի քանի կաթիլ վանիլինի էքստրակտ, անանուխի յուղ, մանրացրած ընդեղեն։

Շաքարի փոխարինիչներ։ Քիչ կալորիաներ պարունակող քաղցրացնող միջոցներն ավելի օգտակար են թվում, սակայն դրանք բացասական ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա։ Դրանց օգտագործումը հանգեցնում է նաև շատ ուտելու, քանի որ անընդհատ քաղցի զգացում է առաջանում։ Շաքարի փոխարինիչները վնասում են նաև աղիների բակտերիաներին, մեծացնում դիաբետի զարգացման հավանականությունը։

Շաքար։ Օրվա ընթացքում քիչ քանակով շաքարի օգտագործումը ձեզ չի վնասի, սակայն եթե հաճախ եք սուրճ խմում և դրան շաքար ավելացնում, օրգանիզմին «դատարկ» կալորիաներ եք տալիս։ Փորձեք հնարավորինս նվազեցնել շաքարի օգտագործումը, օգտագործեք շագանակագույն շաքար, որը համեմատաբար քիչ է վնասում օրգանիզմին։

Կարդացեք նաև

Անյուղ կաթ։ Սա վնասակար չէ, բայց բնական, յուղոտ կաթը, ամեն դեպքում, ավելի օգտակար է։ Օրվա ընթացքում բնական կաթնամթերք օգտագործող մարդիկ սովորաբար ավելի քիչ ածխաջրեր են օգտագործում։ Բնական կաթը ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգնում են կանխարգելել տարբեր հիվանդությունների զարգացումը։

Չոր, արհեստական սերուցք։ Սրանք հաճախ եգիպտացորենի օշարակ և բուսական յուղեր են պարունակում, այսինքն՝ ավելորդ շաքար և «դատարկ» կալորիաներ։ Արհեստական տրանս-ճարպերի օգտագործումը հանգեցնում է անոթների խցանման, սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի։

Ալկոհոլ։ Սա ամենավատ համադրությունն է, որը կարելի է պատկերացնել։ Մի մոռացեք, որ ալկոհոլը ոչ մի օգտակար բան չի պարունակում, իսկ դրա չարաշահումը հանգեցնում է բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս