Բաժիններ՝

Բախումներ՝ ոստիկանների և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցների միջև

Քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցների միջև:

Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական բժշկական համալասարանի առջև հայտարարեց, որ ոստիկաններն իրենց ընկերներն են, բայց իրենք պետք է ճեղքեն ոստիկանական պատնեշը:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանական պատնեշը Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում:

Այնուհետև ոստիկաններիը պատնեշ կազմեցին Նալբանդյան փողոցում, սակայն ակցիայի մասնակիցներին հաջողվեց ճեղքել նաև այդ պատնեշը, և բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցներին կոչ արեց ծափահարել ոստիկաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30