Երևանի փոխքաղաքապետի 3-րդ զավակի ծնունդը նշել են «Արքայաձոր»-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ապրիլի 4-ին 3-րդ զավակն է ունեցել: Նրա որդին ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Զավակներից մեկի անունը Նարեկ է, մյուսինը՝ Լեո, երրորդին էլ անվանակոչել է Արէ:
«Սուքիասյանը սիրում է տենց բաներ, դասական ուղղագրությամբ, հին հայերենով՝ հենց Արէ»,- ասաց մեր աղբյուրը:
Արէի ծնունդն արդեն նշել են «Արքայաձոր» ռեստորանում՝ քաղաքապետարանի պաշտոնյաներով, մտերիմներով՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ի դեպ, տեւական ժամանակ է՝ որպես մշակույթի նախարարի թեկնածու, շրջանառվում է Սուքիասյանի անունը: Թեեւ նա ժամանակին հերքել է այդ լուրերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: