Առաջիկա օրերին «Ծառուկյան» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկեն իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուի հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով հարցին` սատարելո՞ւ են վարչապետի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ոչ:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն միայն ապրիլի 11-ի երեկոյան է հայտարարել, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու են կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուստի իրենք խմբակցությունում այդ հարցի շուրջ քննարկում դեռ չեն ունեցել:

«Իմ կարծիքով` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կլինի այդ քննարկումը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ խմբակցության նիստ է լինելու: Կքննարկենք վարչապետի թեկնածության հարցը, մեր որոշումը կկայացվի, և մեր քվեարկությունը դուք կտեսնեք»,- ասաց Տոնոյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30