«Այսօրվա նիստում բավականին բուռն քննարկում ենք ունեցել». Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց, որ նիստի օրակարգը բավական հագեցած էր, օրակարգում 73 հարց կար, ունեցել են բավականին բուռն քննարկում։
Լրագրողները հետաքրքրվեցին` այսօր ավելի՞ ազատ էին արտահայտվում կառավարության անդամները, քանի որ նիստը դռնփակ էր։
Ի պատասխան` Կարայանն ասաց, որ միշտ էլ ազատ են արտահայտվել. «Մենք միշտ էլ ազատ ենք արտահայտվել ու բաց և թափանցիկ, այդ մասով որևէ խնդիր չկա, ուղղակի այսօր առաջին դռնփակ նիստն էր ու մեծ օրակարգով նիստ էր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա նշեց, որ իր ներկայությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսում է այն մասին, որ կառավարությունը բաց է և թափանցիկ: