Բաժիններ՝

«Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետև հրթիռներ արձակելու են». Թրամփը հայտարարեց Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին։ «Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կթռչեն Սիրիա:

Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ հրթիռներ արձակելու են, փայլուն, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք է ընկերություն անեիր կենդանու հետ, որը մարդկանց սպանում է քիմիական զենքի օգնությամբ եւ հաճույք ստանում դրանից»,-ապրիլի 11-ին գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պենտագոնն անհանգստացած է Սիրիայի դեմ պլանավորվող հարվածներից ռուսաստանցիների զոհվելու հնարավորությունից, հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս