Բաժիններ՝

Ավտովթար Երևանում. երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավտոմեքենայում եղել են նաև մեծ թվով երեխաներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնի փականը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս