Բաժիններ՝

Պան Գի Մունը գլխավորել է Բոաոյի տնտեսական համաժողովի տնօրենների խորհուրդը

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընտրվել է Բոաոյում ընթացող ասիական տնտեսական համաժողովի տնօրենների խորհրդի նախագահ: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։

Այս տարի Չինաստանի Հայնան կղզում Բոաոյի ամենամյա տնտեսական համաժողովն անցկացվում է ապրիլի 8-11-ը: Համաժողովի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ ելույթ է ունենալու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը, կկայանա ապրիլի 10-ին:

Բոաոյի ասիական համաժողովն անցկացվում է 2001 թվականից: Դրա խնդիրներն են՝ Ասիայի երկրների միջեւ համակարգման եւ համագործակցության զարգացումը, աշխարհի մյուս տարածաշրջանների հետ երկխոսության եւ տնտեսական կապերի ինտենսիվացումը, հարթակի ստեղծումը պաշտոնատար անձանց, ձեռնարկատերերի, մասնագետների եւ գիտնականների միջեւ տնտեսական, սոցիալական եւ այլ հարցերի շուրջ երկխոսության կարգավորման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30