Ֆրանսիացի զինվորականները 30 ջիհադիստների են ոչնչացրել Մալիում. Le Figaro
Շուրջ 30 զինյալներ են ոչնչացվել ջիհադիստների հետ Ֆրանսիայի եւ Մալիի զինծառայողների բախումների ընթացքում: Այդ մասին հայտնել է Le Figaro հրատարակությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Մալիի եւ Նիգերի սահմանին՝ Աքաբարի շրջանում:
Ֆրանսիայի եւ Մալիի զինծառայողներն սահմանից 3 կիլոմետր հեռավորության վրա բախվել են 60 զինյալների, ինչից հետո մարտ է սկսվել: Ֆրանսիացի զինծառայողների թվում սպանվածներ ու վիրավորներ չկան, նշում է հրատարակությունը: Մալիացիների կողմից կորուստների մասին հայտնի չէ:
Մարտը տեղի է ունեցել հետախուզման եւ Մալիի շրջաններից մեկի նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար մարտի 28-ին սկսված ռազմական գործողության ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: