ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակները
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/neymar-manchester-united-badge-main.jpg)
Կարևոր չէ, թե ուր, միայն թե՝ Մանչեսթեր: Բրազիլայի հարձակվող Նեյմարն առաջվա նման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, իսկ նրա առաջին նպատակը մնում է «Ռեալը»:
Բայց տրանսֆերի ձախողման դեպքում 25-ամյա ֆուտբոլիստն արդեն կառուցում է պլան «Բ»: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, Նեյմարն ավելի շատ գերադասում է Պեպ Գվարդիոլայի թիմը, չնայած «Օլդ Թրաֆֆորդում» նրան, ամենայն հավանականությամբ, կերաշխավորվի առաջատարի տեղը:
Առանցքային արգելքը Նեյմարի տեղափոխության համար կարող է դառնալ գինը: ՊՍԺ-ն գնել է խաղացողին «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով, սակայն ցանկանում է նրան վաճառել 400 մլն եվրոյով: Բրազիլացու պայմանագրում հրաժարագին նախատեսված չէ: Տվյալ պահին Նեյմարը ստացած վնասվածքից հետո վերականգնվում է Բրազիլիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը