Իրանում առնվազն 10 մարդ է զոհվել թեյարանում բռնկած հրդեհի հետևանքով
Ապրիլի 3-ին Իրանի հարավ-արեւմուտքում առնվազն տասը մարդ է զոհվել, եւս վեցը՝ տուժել թեյարանում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Թասնիմ» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքում: Գործակալության տեղեկատվության համաձայն, հրդեհի պատճառը, ենթադրաբար, եղել է գազի բալոնների պայթյունը:
Հրշեջները պատահարի վայր են ժամանել չորս րոպեում, ինչը թույլ է տվել փրկել տասնյակ մարդկանց, որոնք արգելափակված էին շենքում: Հրշեջների ներկայացրած հաշվետվության համաձայն, այրվող թեյարանից հաջողվել է դուրս բերել 40 մարդու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: