«ՀՀ-ԵՄ համաձայնգարին առնվազն 2 մեծ կարևոր նշանակություն ունի». Գարեգին Մելքոնյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի կարծիքով՝ պետական մարմինների ներգրավվածությամբ իրականացվող շատ գործընթացներ կարող են լինել ավելի արդյունավետ և նպատակային, ընդունվող որոշումները կարող են լինել ավելի խելամիտ, եթե ունեն ավելի լավ երկխոսության վրա հիմնված ուսումնասիրություններ, որոնցում, ըստ նրա՝ ներգրավված կլինի նաև քաղհասարակությունը։

Այսօր կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ նա նախ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնգարին՝ ընդծելով, որ այն առնվազն 2 մեծ կարևոր նշանակություն ունի.

«Նախ սա ստեղծում է իրավապայմանագրային հիմք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև՝ ամենատարբեր ոլորտներում և ուղղություններում երկարաժամկետ համագործակցության զարգացման առումով։ Համաձայնագիը 10-15 և ավելի տարիներ լինելու է շատ արդիական փաստաթուղթ՝ մշակված բանակցող կողմերի ցանկությունների, պատրաստակամության հիման վրա, որը ձևավորում է լուրջ աշխատանք իրականցնելու հնարավորություն, որն ուղղված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը»։

ՀՀ-ԵՄ համաձայնագրով ձեռք բերված պարտավորություններն, ըստ Մելքոնյանի՝ հնարավորություն են ստեղծում Հայաստանի ներսում իրականացնել բարեփոխումներ՝ օգտվելով ԵՄ հաջողված փորձից։

«Շատ ոլորտներում մեր պայմանավորվածությունը պարզապես վերաբերում է համատեղ քայլեր իրականացնելուն, որոնք ուղղված են եվրոպական փորձը Հայաստանում ներդնելուն, որը երկրի ներսում ռեֆորմ պլանավորելու, մշակելու և իրականացնելու առումով կարևոր նախադրյալ է՝ հաշվի առնելով նաև այն, որ այս ամենի մասն է կազմում եվրոպական կողմի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցություն ցույց տալ՝ այս ամենն իրականացնելու համար»։

Փոխնախարարի խոսքով՝ բարեփոխումների տեսանկյունից բացառություն չեն նաև քաղհասարակությանն առնչվող դրույթները.

«Մենք ունենք հստակ ձևավորված մոտեցում քաղհասարակության, դրա կազմակերպվածության և նրա հետ հետագա վարվելիք աշխատանքի մասով։ Սա ապացուցում է, որ շատ ոլորտներում ընդունված որոշումները բերելու են հստակ զարգացումներին։ Յուրաքանչյուր երկրի զարգացման համար շատ կարևո է կայացած հասարակությունը, որը պատրաստ է ունենալ ներգրավվածություն՝ պետական կառավարման պրոցեսներին՝ բերելով իր ձայնը ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր ներգրավված լինելով որոշումների ընդունմանը։ Դեմոկրատական, տնտեսական զարգացող գործընթացներ ունեցող պետություններն ունեն կայացած հասարակություն։ Վերջին տարիներին ունեցել ենք նկատելի առաջընթաց՝ քաղհասարակության հետ տարվող աշխատանքների մասով, միաժամանակ, քաղաքացիական հասարակության կայացման, պրոֆեսիոնալ մարմինների ձևավորման առումով։ Բայց այս երկու առումներով էլ դեռ անելիքներ կան Հայաստանում։ Մեզ պետք է մասնագիտացված քաղհասարակություն»։

Տեսանյութեր

Լրահոս