Շաքարախտի դեմ դեղամիջոցը կարող է բուժել քաղցկեղը. Գիտնականներ
Մետֆորմինը, որն օգտագործվում է երկրորդ տիպի շաքարախտի բուժման համար, կարող է ճնշել քաղցկեղային բջիջների անկանոն բաժանումը, ինչը ցույց է տվել կանադացի հետազոտողների դիտարկումը: Արդյունքները ներկայացված են PLOS ONE հանդեսում:
Մասնագետները պատրաստուկի ներգործությունը թեստավորել են լաբորատոր մկների վրա, որոնց փոխպատվաստել են մարդու քաղցկեղային բջիջներ, եւ պարզել, որ պատրաստուկը դանդաղեցնում կամ արգելակում է ուռուցքի աճը, որն անընկալունություն էր դրսեւորում դոքսոռուբիցինի օգտագործմամբ քիմիաթերապիայի նկատմամբ: Հետազոտողները պնդում են, որ մետֆորմինը կարող է նպաստել այն բանին, որ կաթնագեղձի քաղցկեղային բջիջները կրկին սկսեն արձագանքել քիմիաթերապիային:
Ներկայում մասնագետները պլանավորում են շարունակել ուսումնասիրությունը: Ավելի վաղ ֆրանսիացի բժիշկները պարզել են, որ նիվոլումաբը, որն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, նաեւ կարող է պիտանի լինել ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: