Վատ եղանակի պատճառով «Աէրոֆլոտը» ավելի քան 60 չվերթ է չեղարկել, նաև դեպի Երևան
Ձյան առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել, 35 չվերթ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24»-ը, Ռուսաստանի օթերևութաբանական կենտրոնը հայտարարել է վտանգավորության դեղին աստիճան։ Նշվում է, որ ձյան առատ տեղումները Մոսկվայում շարունակվելու են: