«Դատական հայցերով ենք պատրաստվում դիմավորել սեպտեմբերը». Զարուհի Փոստանջյան
«Մենք մի քանի ուղղություններով ենք աշխատելու, նաև դատական հայցերով ենք պատրաստվում դիմավորել սեպտեմբերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ դատական հայցերից մեկը նվիրված է լինելու իրենց իրավունքներին. «Մեր իրավունքների խախտումը վերաբերում էր նախ՝ հանձնաժողովի նիստերին, որի վերաբերյալ մեզ չէին ծանուցել, ու նաև՝ արտահերթ նիստին, որը ո՛չ հեռարձակվում էր, ո՛չ էլ այդ սարքավորումներն էին աշխատում»:
Զ. Փոստանջյանը նշեց, որ իրենք պատրաստվում են վիճարկել ավագանու այն երկու որոշումները, որոնք վերաբերում են հողհատկացումներին և օտարման ցանկին, ինչպես նաև՝ փորձելու են վիճարկել քաղաքապետարանի աշխատակիցների քանակը. «Կան աշխատակիցներ, որոնք գրանցված են, բայց աշխատանքի չեն գալիս»:
Նա ասաց, որ դատական հայցերը լինելու են ընդդեմ քաղաքապետարանի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: