Բաժիններ՝

42-ամյա կալանավորը մահացել է քրեակատարողական հիմնարկում. մանրամասներ

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 42-ամյա  կալանավոր Ռաֆայել Թադևոսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Կալանավորն իրեն վատ է զգացել, շտապօգնության ծառայությունը արագ ժամանել է, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել, քանզի Թադևոսյանն արդեն մահացել էր»,-նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի կալանավորի մահվան պատճառը:

Ռաֆայել Թադևոսյանը դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2 մասով:

Նա նախկինում երեք անգամ դատված է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930