Բաժիններ՝

Պուտինը և Մերկելը մայիսի 2-­ին կհանդիպեն Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2­-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա լրագրողներին հավաստել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես կարող եմ դա հաստատել»,­-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Մարտի 16­-ին Մոսկվայում ընդունելով Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին՝ Պուտինը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին սպասում է մայիսի 2­-ին: «Լավագույն մաղթանքներս փոխանցեք ֆեդերալ կանցլերին: Մենք տիկին Մերկելի այցին սպասում ենք մայիսի 2-­ին»,­-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս