Բաժիններ՝

«Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան. armtimes.com

Հայաստան ներթափանցած ցուրտ օդային հոսանքները վերջին օրերին իրենց հետ բերել են ջերմաստիճանի լուրջ անկում: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերեւութաբանի հետ զրույցը՝ ստորեւ.

– Պարոն Սուրենյան, այսօր առավոտյան Երեւանում +1+5 աստիճան է գրանցվել: Ինչո՞վ է պայմանավորված ջերմաստիճանի այսպիսի նվազումը:

– Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ներթափանցում են արեւմտյան Սիբիրի կողմից: Հյուսիս արեւելեքից ներթափանցած այդ ցուրտ հոսանքները բերել են ջերմաստիճանի լուրջ անկման: Հատկապես լեռնային բնակավայրերում (մասնավորապես՝ Աշոցքի հատվածում) գրանցվել է մինչեւ -5-10  աստիճան ջերմաստիճան: Արարատյան դաշտում գիշերը եղել է 0+6 աստիճան, +2+6 աստիճան գրանցվել է Արարատի մարզում, 0+2 եղել է Արմավիրի մարզում: Այսօր սառը եղանակը կպահպանվի:

– Սրանում որեւէ աննախադեպ բան չկա՞:

Կարդացեք նաև

– Չէ, չէ, տարվա այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շատ ավելի ցածր ջերմաստիճան: Սա պարզապես ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետեւանք է, որը ապրիլին հաճախակի է լինում: Բայց արդեն վաղվանից սկսած նահանջում են ցուրտ օդային հոսանքները, հոսանքների ուղղությունը փոխվում է հարավ արեւմտյանի: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այսինքն՝ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի մեկը այսօրվա համեմատ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, եւ արդեն ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կլինի դրական ջերմային ֆոն, իսկ ցերեկային ժամերին հովտային շրջաններում (մասնավորապես՝ Տավուշի հովիտներ, Արարատյան դաշտ, Երեւան, Սյունիքի հովտային գոտիներ) օդի ջերմաստիճանը կհասնի +26+28 աստիճանի:

– Տեղումներ սպասվո՞ւմ են առաջիկա օրերին:

– Այո, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչեւ ապրիլի 28-ը: Ապրիլի 29-ին, 30-ին Հայաստանի տարածքում կզարգանան ներզանգվածային ամպրոպներ, շրջանների զգալի մասում ապրիլի 29-ին եւ 30-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում:

– Ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

– Դե, քանի որ ասացի՝ օդի ջերմաստիճանը բարձրանալու է, բնականաբար առաջիկա օրերին Արարատյան դաշտում օդում բացասական ջերմաստիճան չենք սպասում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս