Բաժիններ՝

Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին արգելել են մտնել Ուկրաինա

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է ՌԴ-­ի քաղաքացի, Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղեւորությունների պատճառով։

Ինչպես հայտնել է «Ուկրաինայի անկախ մեդիա­արհմիությունը», այս տեղեկատվությունն արհմիությունն ստացել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության Ազգային պետականության պաշտպանության դեպարտամենտից իր հարցմանն ի պատասխան:

Ուկրանիայի Անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ «Ի շահ Ուկրաինայի ազգային անվտանգության Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Աշոտ Եղիշի Ջազոյանի նկատմամբ կայացվել է որոշում երեք տարի ժամկետով Ուկրաինա նրա մուտքն արգելելու մասին»,-հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս