Բաժիններ՝

Ստամբուլում բողոքի ցույցերի մասնակից 19 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման պահանջը մերժելուց հետո երկրի տարբեր քաղաքներում շարունակվել են բազմահազարանոց բողոքի ցույցերը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլում կազմակերպված ցույցերի մասնակից 19 մարդ ձերբակալվել է:

Ստամբուլի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 19 մարդ ձերբակալվել է «բողոքի ցույցերում խմբերին ուղղորդելու միջոցով սադրանքի ենթարկելով, չարտոնված հավաքների և երթերի միջոցով ժողովրդին ատելության, թշնամանքի դրդելու հիմնավորմամբ»:

Երթերն ու ցույցերը Ստամբուլից բացի շարունակվել են Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Մերսինում, Էդիրնեում: Բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր պաստառներ են պահել` բղավելով.

«Այս քվեարկությունն օրինական չէ: Ոչ, մենք ենք հաղթել»: Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»­ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:

Ապրիլի 19­-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս