Հյուսիսկորեական թերթը Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չէ
Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը։
«Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ եւ ձգտում են ԿԺԴՀ-ին զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից եւ կենսական իրավունքներից»,-ընդգծում է թերթը:
Միացյալ Նահանգները, նշում է թերթը, «վերջերս անպատիժ հարված հասցրեց Սիրիայի ավիաբազային»: Այս առնչությամբ «Մինչժու Չոսոնը» Թրամփի վարչակազմին կոչ է անում «չմոռանալ, որ ԿԺԴՀն Սիրիան չէ, եւ չնյութել անխոհեմ պլաններ»:
Թերթը նախազգուշացնում է, որ Վաշինգոնը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: