Ինչ խնդիրների մասին է «բղավում» ձեր օրգանիզմը
Mirkrasoty.life-ը գրում է, որ օրգանիզմը մեզ բազմաթիվ նշաններ է ուղարկում, որոնցով փորձում է զգուշացնել այս կամ այն խնդրի մասին։ Շատ կարևոր է ժամանակին հասկանալ, թե ինչ է ցանկանում հուշել օրգանիզմը և միջոցներ ձեռնարկել։
1. Ճաքեր բերանի անկյուններում։ Այս խնդրի հիմնական պատճառները սրանք են.
- B խմբի վիտամինների պակաս
- որովայնի գրգռվածություն
- շրթունքների ճաքճքում, ինչը շատ սառը կամ տաք եղանակի արդյունք է
- անեմիա
- վարակներ, որոնք առաջանում են ստրեպտոկոկ և ստաֆիլոկոկ բակտերիաների հետևանքով
- բերանքի խոռոչի վատ հիգիենա
- շուրթերի հաճախակի խոնավեցում լեզվի միջոցով
- թույլ իմունային համակարգ
- ցինկի, երկաթի պակաս։
Ինչպես լուծել խնդիրը։ Օգտագործեք մթերք, որը հարուստ է B խմբի վիտամիններով՝ կաթնամթերք, բանջարեղեն, ձուկ, միս, լոբազգիներ և այլն։ Վիտամին C-ն կլավացնի երկաթի յուրացումը։ Այդ պատճառով կարևոր է երկաթը համադրել մթերքի հետ, որը հարուստ է վիտամին C-ով։
2. Կարմիր ցան դեմքին, որը թեփոտվում է, մազաթափություն։ Այս նշանները կարող են վկայել բիոտինի ցածր մակարդակի մասին։ Սառը եղանակը կարող է վատացնել դեմքի հետ կապված խնդիրները։ Սրանք կարող են նաև հորմոնալ անհավասարակշռության հետևանք լինել։ Սա նաև նշան է, որ օրգանիզմին չեն բավականացնում վիտամին A-ն, D-ն, ճարպաթթուները։
Ինչպես լուծել խնդիրը։ Սննդակարգ ներառեք գետնանուշ, նուշ, սպանախ, ոչխարի կաթ, յոգուրտ, լոլիկ, գազար, սոխ, ընդեղեն։
Ինչ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության
- Մազաթափությունը հաճախ կարող է վահանաձև գեղձի խնդրի հետևանք լինել։
- Հակաբեղմնավորիչ դեղամիջոցները հաճախ բացասաբար են ազդում մազերի վրա։
- Շատ կանայք են մազաթափություն ունենում ծննդաբերելուց հետո 3 ամսվա ընթացքում։
- Մազաթափության պատճառ կարող են դառնալ որոշ սնկային վարակներ։
- Դիաբետը ևս այս խնդրի պատճառ կարող է լինել։
- Որոշ սանրվածքներ կարող են հանգեցնել մազաթափության։
- Քիմիական մի շարք միջոցներ, ինչպես նաև գենետիկ գործոնները կարող են մազաթափության պատճառ դառնալ։
Ինչպես լուծել խնդիրը։ Սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է առողջ ճարպերով՝ կտավատի սերմեր, ավոկադո և ընդեղեն։ Հարկավոր է մեծացնել նաև բանջարեղենի, գազարի, պղպեղի և կաթնամթերքի քանակը։
3. Ձեռքերի, ոտքերի կամ մարմնի մյուս մասերի թմրածություն։ Սա կարող է ֆոլաթթվի և B6, B9 և B12 վիտամինների պակասի նշան լինել։
Ինչպես լուծել խնդիրը։ Ավելի շատ սպանախ, բանջարեղեն, կաթնամթերք և լոբազգիներ օգտագործեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը