Բաժիններ՝

Ռուսաստանը և Սիրիան համատեղ նկարահանելու են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմը

«Պրոլայն­մեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»­ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին,  հայտնել է ՌԴ-­ի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի մշակույթի նախարարությունում ռուսական «Պրոլայն­մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ սիրիական «Shaghaf»­ի միջեւ համաձայնագիր կստորագրվի «Պալմիրա» ռուս­սիրիական համատեղ գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Կինոնկարը կդառնա առաջին ժամանակակից ժապավենը, որի արտադրությունը երկու երկրները կիրականացնեն համատեղ»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցելու են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը, սիրիացի հայտնի դերասանուհի եւ կինոնկարի պրոդյուսեր Սուլաֆ Ֆավաքերջին, ժապավենի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Իվան Բոլոտնիկովը եւ ուրիշներ:

Ապագա ֆիլմը պատմելու է դաղստանցի բժշկի մասին, որի կյանքը խորտակվում է, երբ նրա կինը փոքրահասակ դուստրերի հետ գաղտնի փախչում է Սիրիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930