Բաժիններ՝

Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում 34-րդն է. զեկույց

«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է անվտանգության, բիզնես միջավայրի, տուրիզմի, առողջապահության, բնական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների ու աշխատանքային շուկայի և մի շարք այլ բաղադրիչներով 136 երկրի վարկանիշը:

Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 34-­րդ հորիզոնականը:Աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսլանդիան, Օմանը, Հոնկոնգը, Սինգապուրը, Նորվեգիան, Շվեյցարիան, Ռուանդան, Կատարը, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ավստրիան, Էստոնիան, Շվեդիան, Սլովենիան, Իսպանիան և այլն:

Հայաստանի հարևան երկրներից Իրանն անվտանգության առումով 87-­րդն է, Վրաստանը` 29-­րդը, Թուրքիան` 116­-րդը: Անվտանգության մակարդակի բաղադրիչով աղյուսակում բավականին հետ է Ռուսաստանը, որը 109-­րդն է:

Տուրիզմի բաղադրիչով Հայաստանը «Համաշխարհային տնտեսական ֆորում»­ի հրապարակած աղյուսակում 84-­րդն է: Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, որին համապատասխանաբար հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-­ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Հոնկոնգը, Ավստրիան, Սինգապուրը, Պորտուգալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան և այլն:

Զբոսաշրջության բաղադրիչով Հայաստանի հարևան Վրաստանը 70­-րդն է, Ադրբեջանը 71­-րդը, Իրանը` 93-­րդը, Թուրքիան` 44-րդը: Ռուսաստանը տուրիզմի բաղադրիչով աղյուսակի 43-­րդ հորիզոնականում:

Բիզնես միջավայրի բաղադրիչով Հայաստանը կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում 39-­րդն է: Աղյուսակը գլխավորում է Հոնկոնգը, որին համապատասխանաբար հաջորդում են Սինգապուրը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իռլանդիան, Բահրեյնը, Նիդեռլանդները,
Դանիան և այլն: Հայաստանի հարևան Վրաստանը բիզնես միջավայրի բաղադրիչով 22­-րդն է, Թուրքիան` 63-­րդը, Ադրբեջանը` 57-­րդը, Իրանը` 79-­րդը:

Առողջապահության բաղադրիչով կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանը 48-­րդն է: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին համապատասխանաբար հաջորդում են Լիտվան, Ավստրիան, Բելգիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Չեխիան, Ուկրաինան, Հունգարիան, Բուլղարիան, Հունաստանը, Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլն: Հայաստանի հարևան Վրաստանը 36­-րդն է,
Ադրբեջանը` 37-­րդը, Թուրքիան` 64-­րդը, Իրանը` 93-­րդը:

Մարդկային ռեսուրսների և աշխատաշուկայի բաղադրիչով Հայաստանը վարկանիշային աղյուսակի 45-­րդ հորիզոնականում է: Աղյուսակը գլխավորում է Իսլանդիան, որին համապատասխանաբար հաջորդում են Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ­-ն և այլն: Վրաստանն աղյուսակում 51­-րդն է, Ադրբեջանը` 30-­րդը, Թուրքիան` 94-­րդը, Իրանը` 105-­րդը:

Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում պատրաստվածության բաղադրիչով Հայաստանն աղյուսակում զբաղեցնում է 71­-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Հոնկոնգը, որին համապատասխանաբար հաջորդում են Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը,մ Լյուքսեմբուրգը, Ճապոնիան, Իսլանդիան, Էստոնիան, Նիդեռլանդները և այլն: Վրաստանն աղյուսակում 67-­րդն է, Ադրբեջանը` 50­-րդը, Թուրքիան` 72-­րդը, իսկ Իրանը` 94-­րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս