Բաժիններ՝

Դորտմունդի ոստիկանությունը ահաբեկչություն չի համարում նախօրեին «Բորուսիա»-­ի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունը

Դորտմունդի ոստիկանությունը չի հաստատել, որ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»­«Մոնակո» հանդիպումից առաջ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ հնչած պայթյունն ահաբեկչություն է: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:

Դորտմունդի ոստիկանապետ Գրեգոր Լանգեն նշել է, որ ահաբեկչության վտանգը իրենց համար նորություն չէ:

«Մենք երկար էինք պատրաստվել այս խաղին և ես չեմ հաստատի, որ դա ահաբեկչություն էր: Այժմ հետաքննությունը շարունակվում է»,­-ասել է նա:

Պարբերականը նաև հայտնում է, որ «Բորուսիա Դորտմունդ»­-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան, ով պայթյունի հետևանքով վնասվածք էր ստացել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և տանն է: Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է նաև գերմանական ակումբի ավտոբուսն ուղեկցող ոստիկանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930